Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն Քվեմո Քարթլիի և Տավուշի մարզի տարածաշրջանային տնտեսական զարգացմանը

01.08.2016

  Օրերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Աջակցություն Քվեմո Քարթլիի և Տավուշի տնտեսական զարգացմանը» խորագրով համաժողով: Համաժողովը կազմակերպվել էր «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ-ն (CiDA) հայկական «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ի (SFN) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) հետ համատեղ: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի պետական մարմինների, Քվեմո-Քարթլիի և Տավուշի մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ, անկախ փորձագետներ, ինչպեu նաև երկու պետություններում ոլորտային քաղաքականության սահմանման մակարդակով գործող շահառուներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի գլխավոր մասնագետներ Նարինե Ճաղարյանն ու Անահիտ Հակոբյանը:
  Համաժողովի ընթացքում անկախ փորձագետները, ովքեր իրականացրել էին վերոնշյալ ուսումնասիրությունները, ներկայացրին երկու մարզերի տնտեսական ներուժն ու ելակետային հետազոտության արդյունքները, դրանց հիման վրա կազմված եռալեզու բիզնես տեղեկատուն և երկլեզու ուղեցույցը:
 Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը ողջույնի իր խոսքում կարևորեց հայ-վրացական ծրագրերի կարևորությունը, որոնք կբերեն երկու պետությունների, ժողովուրդների, տվյալ պարագայում նաև կողք-կողքի գտնվող տնտեսական շուկաների համագործակցության:
Տարածքային զարգացում և միջսահմանային համագործակցություն թեմայով ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության վարչության միջսահմանային համագործակցության բաժնի ղեկավար Լիլիթ Սարոյանը:
Համաժողովը բավականին հետաքրքիր էր նաև 2 մարզերի արտադրողների մասնակցության առումով, ովքեր նույնպես ողջունեցին ծրագիրը, հանդես եկան առաջարկներով և պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն մասնակցել ծրագրի հետագա գործողություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03