Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացման հանդիսավոր արարողություն

Բացման հանդիսավոր արարողություն 24.05.2016

Այսօր Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում տեղի ունեցավ պանրագործարանի ընդլայնված մասի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայից Հայաստան ժամանած Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին  տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն, Ֆրանսիայում...

Անցկացվեց  <<Սպորտլանդիա-2016>> մարզական  միջոցառման կիսաեզրափակիչ փուլը

Անցկացվեց <<Սպորտլանդիա-2016>> մարզական միջոցառման կիսաեզրափակիչ փուլը 23.05.2016

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 5-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող <<Սպորտլանդիա-2016>> մարզական միջոցառման կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած Դիլիջանի թիվ 2 և Իջևանի թիվ 4 դպրոցների թիմերը: Մրցումները դիտելու համար հավաքվել էր մեծ թվով հանդիսատես թե Իջևանից և թե...

Ի գիտություն լրատվամիջոցների 23.05.2016

Մայիսի 25-ին, Տավուշի մարզպետարանում, ապակենտրոնացված համաձայնագրի ստորագրման արարողությունից անմիջապես հետո, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դևեջյանի համատեղ մամուլի ասուլիսը:  

Ներկայացվեց պարենային անվտանգության ծրագրի ընթացքը

Ներկայացվեց պարենային անվտանգության ծրագրի ընթացքը 20.05.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում Եվրամիության ֆինանսավորմամբ ՕՔՍՖԱՄ միջազգային բրիտանական կազմակեպության կողմից Տավուշի մարզում իրականացվող պարենային անվտանգության և կենսապահովման ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահներ, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ: Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի ծրագրերի և վերլուծության...

Մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ 20.05.2016

 Մայիսի 19-ին Նոյեմբերյանում ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԿԽՄԿ-ն աջակցության մի շարք նոր ծրագրեր է նախաձեռնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին սատարելու նպատակով: Աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում...

Հաղթեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը

Հաղթեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը 19.05.2016

  ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական մանկապարտեզ>> մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում էին տարածաշրջանային փուլում հաղթած 4 նախադպրոցական հիմնարկների` Իջևանի թիվ 1, Դիլիջանի թիվ 1, Բերդի թիվ 3 և Այրումի մանկապարտեզների թիմերը: Պայքարը թեժ էր ու լարված: Նախատեսված հինգ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 15:41:35