Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի նիստերի դահլիճում ցուցադրվեց ,,Վերնագիրը վերջում,, ֆիլմաշարը

04.11.2016

  Նոյեմբերի 3-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ցուցադրվեց ,,Վերնագիրը վերջում,, ֆիլմաշարը, որը նկարահանվել է ,,Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ,,-ի ,,Մարդամեջ,, սոցիալ-նորարարական հավաքի շրջանակներում: Ֆիլմաշարը հինգ րոպեանոց 4 ֆիլմերի շարք է ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի հինգ երիտասարդ շահառուների մասին, ովքեր ֆիլմում ներկայացնում են իրենց առօրյան, կարողություններն ու երազանքները, հետաքրքրություններն ու ձգտումները, և նրանցից յուրաքանչյուրն ինքն է վերջում տալիս ֆիլմի վերնագիրը: Ֆիլմի դիտմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Ցուցադրության ավարտին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը շնորհավորեց ներկաներին նման հետաքրքիր ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու համար և շնորհակալություն հայտնեց այն բոլոր կազմակերպություններին ու անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել ֆիլմի նկարահանմանը, կարևորեց այն միտքը, որ հաշմանդամություն ունեցող անձինք այսօր ավելի շատ ոչ թե կարեկցանքի ու օգնության կարիք ունեն, այլ իրենց կարողությունների լիարժեք դրսևորման ու օգտագործման, և այս հարցում է, որ պետք է աջակցել ու հնարավորություններ տալ նրանց:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14