Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին համընդհանուր ներառական կրթությանն առնչվող հարցեր

03.11.2016

  ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն այսօր ընդունեց ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին և ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի եւ դանիական «Առաքելություն Արեւելք» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ,,Միասին ապրել, միասին սովորել. Որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը,, ծրագրի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստման դասընթացի անցկացմանն առնչվող հարցեր: Ներկայացվեց դասընթացի անցկացման օրակարգը և ժամանակացույցը: Նշվեց, որ 2016 թվականի նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 11-ը մարզում կանցկացվի վերապատրաստողների վերապատրաստման 30-ժամյա դասընթաց: Իսկ ըստ ժամանակացույցի 2017 թվականին Տավուշի մարզի բոլոր դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36