Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անվանակոչություն զոհված զինծառայողի հիշատակին 22.02.2016
Փետրվարի 19-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիսավոր միջոցառում էր: Դպրոցում տեղի ունեցավ կրթօջախի նախկին սան, արցախյան ազատամարտում նահատակված Մելիք Օքմինյանի անունով դասարանի անվանակոչության արարողություն: Անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհվածի ծնողներն ու հարազատներ, հյուրեր: Մելիք Օքմինյանի հիշատակին անվանակոչված դասարանում էլ տեղի ունեցավ միջոցառումը: Հերոսի կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը...

2015 թվականի նոյեմբերի 5-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո, Հայաստանում և Արցախում արդեն երկրորդ անգամ անցկացվեց <<Մեղու. հայերենը բոլորի համար>> մրցույթը: Մրցույթին մասնակցեց Հայաստանի և Արցախի 1001 դպրոցների 3-12-րդ դասարանների 41606 աշակերտ։ Իսկ 2015 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանում պաշտոնապես վեցերորդ անգամ անցկացվեց <<Ռուսական արջուկ 2015>> միջազգային մրցույթը, որին...

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի աշխատանքային խմբին ղեկավար Արմեն Տիրատուրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Սա ծրագրի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումներից էր, որի ընթացքում քննարկվեցին մինչ հիմա կատարած աշխատանքները և առաջիկայում նախատեսվող գործնական քայլերը: Ինչպես տեղեկացրել ենք, դեռևս 2015...

Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղի ունեցան ՏԻՄընտրություններ 15.02.2016
Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրով Դիլիջան քաղաքային համայնքին են միանում Հաղարծին, Գոշ, Թեղուտ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի տեղեկացմամբ քվեարկության նախնական արդյունքներով ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներ Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Վովայի Սանթրոսյանը ստացել է 6797...

Մրցույթում հաղթած աշակերտները պարգևատրվեցին վկայականներով և բջջային հեռախոսներով 12.02.2016
Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում ունեցան Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մասին հայտարարված շարադրությունների մրցույթի հաղթողների ու նրանց ուսուցիչների հետ: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Տեղեկացնենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սահմանամերձ Տավուշի...
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.02.2016
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 5948 աշխատանք փնտրող անձ /Իջևանում` 2114, Դիլիջանում` 1946, Բերդում` 894, Նոյեմբերյանում` 994/: Զբաղվածության կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարվող աշխատանքների արդյունքում նրանցից 26-ը տեղավորվել են...