Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներում նշվեց Գիտելիքի օրը

01.09.2016

 Այսօր Տավուշի մարզում գործող 81 հանրակրթական դպրոցները նոր ուսումնական տարվա առաջին օրն սկսեցին Գիտելիքի օրվան նվիրված տոնական հանդիսություններով: Տոնական միջոցառումները բազմամարդ էին: Դրանց մասնակցում էին նաև Տավուշի մարզպետարանի, համայնքապետարանների ներկայացուցիչներ:
 2016-2017 ուստարում նախորդ տարվա համեմատ մարզի դպրոցներում կանխատեսվում է թե առաջին դասարանցիների, թե դասարանների և թե աշակերտաքանակի ընդհանուր թվի աճ: Նախորդ ուսումնական տարվա սեպտեմբերի 1737 առաջին դասարանցիների համեմատ այս տարվա առաջին դասարանցիների թվաքանակի նախնական տվյալը 1792 է, դասարանների թիվ` 882-ի դիմաց 886, իսկ աշակերտաքանակը`15014-ի դիմաց 15421:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36