Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային մրցաշար

Մարզային մրցաշար 15.12.2016

Ինչպես հաղորդում են Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայից, տեղի է ունեցել մարզային եռօրյա մրցաշար 8-14 տարեկանների տարիքային խմբերում: Սա նախնական փուլ էր, որի հաղթողները կմասնակցեն 2017 թվականի հունվարին Երևանում անցկացվելիք Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարին: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել են 50 երեխա, որոնցից 8-ը՝ 4 աղջիկ և 4 տղա, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում գրավելով 1-ին տեղը, մրցապայքարը կշարունակի նաև Երևանում: Մարզային մրցաշարի լավագույն խաղացողները Տավուշի...

,,Հույսի կամուրջը,, նշեց գործունեության  20-ամյակը

,,Հույսի կամուրջը,, նշեց գործունեության 20-ամյակը 15.12.2016

Դեկտեմբերի 14-ին Երևանում նշվեց ,,Հույսի կամուրջ,, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գործունեության 20-ամյակը: «Հույսի կամուրջը» հիմնադրվել է 1996 թվականին: Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանում: Հոբելյանական տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը ներկա...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ/ 14.12.2016

  Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. դեկտեմբերիի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6638 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2267,Դիլիջանում 2295, Բերդում 945, Նոյեմբերյանում 1131/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքի արդյունքում դրանցից 471-ը...

Բուժքույրերի   գիտաժողով Տավուշի մարզում

Բուժքույրերի գիտաժողով Տավուշի մարզում 09.12.2016

ՀՀ Տավուշի մարզպետարանում այսօր կայացավ մարզի բուժքույրերի առաջին գիտաժողովը, որը կազմակերպվել էր մարզպետարանի, <<Հայաստանի բուժքույրերի միավորում>>, <<Հայաստանի լյարդաբանների ասոցացիա>> ՀԿ-ների և ՀՀ ԱՆ  հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի նախաձեռնությամբ: Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսք ասաց և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը

Քաղաքացիների հերթական ընդունելությունը 08.12.2016

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Այս անգամ այն ացկացվեց Նոյեմբերյանի քաղաքապետարանում տարածաշրջանից դիմած բնակչության համար: Նախապես ընդունելության համար հերթագրվել էին 44 քաղաքացի Նոյեմբերյան, Կողբ, Այրում համայնքների Բերդավան, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Դովեղ, Ջուջևան, Բարեկամավան, Արճիս, Պտղավան, Բագրատաշեն բնակավայրերից: 24 քաղաքացի մարզպետին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով, 13-ը՝ աշխատանքի տեղավորման, 2-ը՝...

Քննարկվեց համայնքային զարգացման ծրագրի ընթացքը

Քննարկվեց համայնքային զարգացման ծրագրի ընթացքը 08.12.2016

Արձագանքելով համայնքի ղեկավարի նախաձեռնությանը, այսօր Տավուշի մարզի Աչաջրի համայնքապետարանում, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որտեղ ըստ համապատասխան մեթոդաբանության վերլուծվեց համայնքային զարգացման 5-ամյա ծրագրի կազմման ընթացքը: Սեմինարը վարեցին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, համայնքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22