Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցը

24.04.2017

  Թեպետ մեկ դարից ավելի ժամանակահատված է մեզ բաժանում 1915 թվականի եղերական ապրիլի 24-ից, սակայն այսօր էլ յուրաքանչյուր հայի սրտում մխում է թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի կորստյան ցավը: Ու ամեն տարի օրվան նվիրված ոգեկոչման ու հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում: Միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում, ինչպես միշտ, մեկնարկել էր ապրիլի 23-ի երեկոյան՝ մարզի երիտասարդության կողմից կազմակերպված ջահերի երթով դեպի ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Իսկ ապրիլի 24-ի առավոտը, ավանդույթի համաձայն, սկսվեց բազմամարդ երթով դեպի հուշահամալիր: Երթին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների, մտավորականության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, զինվորականներ ու վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ: Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին ու բյուրավոր ծաղիկներ խոնարհվեցին հուշարձանին: Իսկ համալիրի Բաց խորանում մատուցվեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ ի հիշատակ օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության և կատարվեց  Եղեռնի զոհերի սրբադասման կարգ: Մինչև ուշ երեկո մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր չէր դադարում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57