Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2017

 Սիրելի տավուշցիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Հոբելյանի առթիվ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման զինծառայողներին և սահմանամերձ մեր մարզի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվորներին ու սպաներին, նրանց ընտանիքներին:   Հայոց բանակի ստեղծումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումներից է: Բանակ, որի շնորհիվ այսօր անսասան են պահվում Հայաստանի...

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում նշվեց Բանակի օրը

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում նշվեց Բանակի օրը 27.01.2017

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում այսօր մեծ հանդիսավորությամբ նշվեց Բանակի օրը: Կրթօջախի դահլիճը լեփ-լեցուն էր: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը, աշակերտներ, ծնողներ ու հյուրեր: Հանդիսությանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը: Բեմը զարդարված էր տոնի խորհրդին համահունչ: Իսկ բեմում յոթերորդ դասարանի աշակերտներն էին: Միջոցառման կազմակերպիչ, դպրոցի փոխտնօրեն Վարդուհի Վարդապետյանը այնպես էր...

Դադարեցվել է շրջանառությունը

Դադարեցվել է շրջանառությունը 26.01.2017

  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի հունվարի 20-ի թիվ 71-Ա հրամանով դադարեցվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:  

Անցում համընդհանուր ներառական կրթության

Անցում համընդհանուր ներառական կրթության 26.01.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին և ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Քննարկվեցին <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի եւ դանիական <<Առաքելություն Արեւելք>> միջազգային կազմակերպության կողմից իրականացվող <<Միասին ապրել,...

Տավուշի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրեց  2016 թվականի կատարած աշխատանքները

Տավուշի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրեց 2016 թվականի կատարած աշխատանքները 24.01.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ներկայացվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2016 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության ծառայություն,, գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ,...

Խոշորացվող համայնքներում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների առկա իրավիճակին վերաբերող հարցեր

Խոշորացվող համայնքներում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների առկա իրավիճակին վերաբերող հարցեր 20.01.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում այցելություն էր կազմակերպել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կողբ և Այրում խոշորացված համայնքներ: Այցի նպատակն էր Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում առկա իրավիճակի, արձանագրված դժվարությունների, խնդիրների ու հաջողությունների վերաբերյալ համապարփակ, փաստացի և արդի տեղեկատվության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22