Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսյան տոներին նվիրված միջոցառում՝ մարզային գրադարանում

12.05.2017

 Հաղթանակի ու խաղաղության օրվան է նվիրվել օրերս Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցած «Դու քաղցր ես, հո՛ղ իմ հայրենի» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են պատերազմի ոի աշխատանքի վետերաններ, գրադարանի ընթերցողներ, հյուրեր: Ողջույնի խոսքով միջոցառումը բացել է գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Վարդիթեր Մարկոսյանը, որին հաջորդել են Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի աղոթքն ու խոսքը: Իր հուշերն է ներկաների հետ կիսել Իջևանի Ազգային վարժարանի ռազմագիտության ուսուցիչ, կապիտան Արման Չապուխյանը: Միջոցառման ընթացքում հնչել են մայիսյան տոներին նվիրված բանաստեղծություններ ու հայրենասիրական երգեր: Ելույթով հանդես է  եկել նաև Իջևանի «Ժպիտ» պարային համույթը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03