Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

  Հերթական  հանդիպումը ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակում

Հերթական հանդիպումը ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակում 28.09.2016

 Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում: Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում ոստիկանության ներկայացուցիչների՝ ոստիկանության մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Ավետիսյանի և ոստիկանության Իջևանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, մայոր Գարիկ...

Աշխատանքային խորհրդակցություն ,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը,,  ծրագրի շրջանակներում

Աշխատանքային խորհրդակցություն ,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը,, ծրագրի շրջանակներում 27.09.2016

     ,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը,, ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը և նրա աշխատանքային թիմի անդամները, ծրագրի տարածաշրջանային համակարգող Աննա Պալոնկան և ծրագրի  մարզային թիմի անդամները: Տեղեկացնենք,...

Դիլիջանը նշեց քաղաքի օրը

Դիլիջանը նշեց քաղաքի օրը 26.09.2016

  Սեպտեմբերի 25-ին Դիլիջանը մեծ հանդիսավորությամբ նշեց քաղաքի օրը: Տոնակատարությանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, բազմաթիվ հյուրեր: Ավանդույթի համաձայն միջոցառումն սկսվեց գորգագործության և կիրառական արվեստի «Մշակութային վերածնունդ» հանրապետական փառատոնի համակցությամբ: Քաղաքային հրապարակում տեղադրված...

Կոթիում անց է կացվել ,,Սահմանապահ Կոթի,, շախմատի հուշամրցաշար

Կոթիում անց է կացվել ,,Սահմանապահ Կոթի,, շախմատի հուշամրցաշար 26.09.2016

 ,,Սահմանապահ Կոթի,, զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին Կոթի գյուղում անց է կացվել ,,Սահմանապահ Կոթի,, շախմատի հուշամրցաշար: Մրցաշարին մասնակցել են Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի, Կոթիի, Երեխաների շախմատի ակադեմիայի, Ոսկեվանի և զինվորականներից կազմված թիմերը: Մրցումները վարել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Թիմային լարված պայքարի արդյունքում 1-ին տեղը գրավել է Կոթիի հավաքականը, 2-րդ տեղում էր Իջևանի թիմը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել են Նոյեմբերյանի շախմատիստները:...

Հերթական խորհրդակցությունում

Հերթական խորհրդակցությունում 26.09.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերն ու բաժինների վարիչները: Մարզպետ Հովիկ Աբովյանն ըստ բնագավառների առանձին հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և լսեց նրանց բարձրացրած հարցերը: Մասնավորապես քննարկվեց համայնքներում սեփական բյուջեների կատարման ընթացքը, որի մասին...

Հանդիսավոր օր Խաչարձանում

Հանդիսավոր օր Խաչարձանում 24.09.2016

Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրում, որը հիմա մաս է կազմում Դիլիջան համայնքի, սեպտեմբերի 23-ը խիստ խորհրդանշական օր էր: Մի քանի ծրագրերի ավարտի հանդիսավոր ազդարարումը Խաչարձանին տոնական տրամադրություն էր բերել: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է արգենտինահայ բարերարների կողմից՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցով: Արգենտինահայ ամուսիններ Կալչիյաններն են հիմք դրել Խաչարձանում իրականացվող ծրագրերին: Նախորդ տարիներին հիմնանորոգվել են դպրոցը, բուժկետը, հանդիսությունների սրահը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56