Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

14.12.2017

 

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի մասնագետ Հայկ Մկրտչյանը, մասնակցում էին հարցին առնչվող պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ծնողներ, շահագրգիռ անձիք: Լևոն Սարգսյանը ողջունեց մասնակիցներին, նշեց, որ սա հանձնաժողովի 2017 թվականի վերջին նիստն է, կայանում է բավականին ընդլայնված կազմով: Ըդգծեց, որ այստեղ քննարկվելու են շատ կարևոր հարցեր, տարվա ընթացքում հարցին առնչվող օրենսդրական փոփոխություններն են ներկայացվելու, որոնք խիստ կենսական են հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքների, մեր ամբողջ հասարակության համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի մասնագետ Հայկ Մկրտչյանը մանրամասն  ներկայացրեց պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ և լսողական սարքեր տրամադրելու նոր գործընթացը: Մարզում մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Իջևանի երեխայի զարգացման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսիյանը:  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի քարտուղար Նարինե Ճաղարյանը ներկայացրեց   հանձնաժողովի աշխատանքների հետ կապված որոշակի հարցեր, որոնցից էր նաև ՀՀ կառավարության 12.01.2017 թվականի ,,Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին առաջին արձանագրային որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման ընթացքի մասին հարցը:      
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:01