Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություններ` մարզերում և մայրաքաղաքում

Օգոստոսյան խորհրդակցություններ` մարզերում և մայրաքաղաքում 22.08.2016

  2016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին...

Վարչապետն այցելել է ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբար

Վարչապետն այցելել է ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբար 18.08.2016

 Վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 17-ին այցելել է Դիլիջանի ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 13-25-ը ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբար, որտեղ անցկացվում է «Ուսանողական ամառ 2016» ամենամյա մարզամշակութային մրցույթ-փառատոնը:  «Մենք` Արցախն ենք» կարգախոսով անցկացվող մրցույթ-փառատոնում ջոկատները կրում են ԼՂՀ վարչական շրջանների անվանումները: Հայաստանի...

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում 17.08.2016

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականը:  Բրիֆինգը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Ողջունելով ներկաներին` մարզպետի տեղակալը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանքային օր: Այնուհետև ԵԱՀԿ պաշտոնյաներին...

Մեկնարկել է <<Հաղարծնի մշակութային շաբաթ>> միջոցառումը

Մեկնարկել է <<Հաղարծնի մշակութային շաբաթ>> միջոցառումը 17.08.2016

 Օգոստոսի 15-21-ը Հաղարծնի վանական համալիրում անցկացվում է <<Հաղարծնի մշակութային շաբաթ>> խորագրով միջոցառումը։ Ըստ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, <<Հաղարծնի մշակութային շաբաթվա>> նախաձեռնողները թեմի երիտասարդներն են։ Թեմի առաջնորդի խոսքով ընտրվել է Հաղարծին վանքային համալիրը, քանի որ այն միջնադարյան նշանավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից է, նաև` երաժշտական կենտրոն, որն այսօր էլ կարող է վերադարձնել նախկին փառքը։...

Ներկայացվեց Ստարտափ ծրագիրը

Ներկայացվեց Ստարտափ ծրագիրը 17.08.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Ստարտափ ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, երիտասարդական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, որից հետո ծրագրի ղեկավար Սերգեյ Գասպարյանը մանրամասն ներկայացրեց ծրագիրը: Նշվեց, որ ծրագիրը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար, և հետաքրքրվողները կարող են ներկայանալ իրենց նախընտրած բիզնես գաղափարով:...

Ամառային հանգստից վերադարձավ դպրոցականների վերջին հերթափոխը

Ամառային հանգստից վերադարձավ դպրոցականների վերջին հերթափոխը 16.08.2016

  Այսօր` օգոստոսի 16-ին, Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբարից վերադարձավ Տավուշի մարզից այնտեղ հանգստացող դպրոցականների վերջին` 3-րդ հերթափոխը: Տավուշի մարզպետարանի հարակից տարածքում նրանց դիմավորելու էին հավաքվել մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ ու հարազատներ: Ավտոբուսից իջնելով` երեխաներն առաջինը պատմում էին ճամբարային իրենց հետաքրքիր առօրյայից, ճամբարի աշխատակիցների ջերմ ու հոգատար վերաբերմունքից: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18