Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական մարզային մրցաշարը

18.12.2017

Նախօրեին շախմատի մարզային մրցաշար է տեղի ունեցել Տավուշի մարզկենտրոն Իջևանում: Մասնակցել են մարզի բոլոր տարածաշրջանները ներկայացնող 10-16 տարեկան շախմատիստներ: Բավականին հետաքրքիր մրցապայքարում որոշվել են 10, 12, 14 տարիքային խմբերի երեքական հաղթողները: Այս մրցաշարն արդեն ավանդական է, յուրաքանչյուր տարի անց է կացվում, իսկ հաղթողների մի մասը մրցապայքարը շարունակում է հանրապետական փուլում՝ մասնակցելով  <<Անդրանիկ Մարգարյան>> հուշամրցաշարին: Տավուշի մարզից այս անգամ մրցաշարին կմասնակցեն 6 շախմատիստ: 14 տարեկանների տաիքային խմբում մարզը կներկայացնի  Գալուստ  Գալստյանը Բերդից, 12 տարեկաններինը՝ կներկայացնեն  Տիգրան Գևորգյանը Իջևանից և  Վարդան Ստեփանյանը Աչաջրից, իսկ 10 տարեկաններինը՝  Նարեկ Նավասարդյանը Նոյեմբերյան համայնքից և  Վալերիկ Չապուխյանն  ու  Մենուա Ամիրխանյանը՝ Իջևանից: Հուշամրցաշարը կկայանա 2018 թվականի հունվարին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03