Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Երիտասարդական բանկի>> հերթական ծրագրերը

12.12.2017

<<Եվրասիա>> համագործակցության հիմնադրամը (ԵՀՀ) սկսած 2007 թվականից իրականացնում է <<Երիտասարդական բանկ>> ծրագիրը: Այն երիտասարդական քաղաքացիական ակտիվության և առաջնորդության ծրագիր է, որի շրջանակներում տարբեր մարզերում ձևավորված և վերապատրաստված <<Երիտասարդական բանկ>> կոչվող կոմիտեները փոքրամասշտաբ ծրագրեր են իրականացնում իրենց հասակակից երիտասարդների համար, ինչպես նաև իրենք են իրականացնում կամավորական ծրագրեր՝ դրական փոփոխություններ ապահովելու նպատակով: Իջևանում «Երիտասարդական բանկ» ծրագիրը համակարգում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղը, որտեղ նախօրեին ամփոփվեցին և հայտարարվեցին հաղթող համայնքային ծրագրերի անունները և տրվեցին ծրագրերի պաշտոնական մեկնարկները:
«Սպորտը որպես համայնք-ՏԻՄ համագործակցության միջոց» անվանմամբ ֆինանսավորվող ծրագրի իրականացման արդյունքում Ազատամուտ համայնքում Իջևանի երիտասարդական բանկի, <<Վորլդ վիժիոն Հայաստան>> միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային ծրագրի գրասենյակի (ՎՎՀ) և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ կբարեկարգվի Ազատամուտ համայնքի ֆուտբոլի դաշտը: <<Առավել իրազեկ Այգեհովիտ» ծրագրի միջոցով Այգեհովիտ համայնքում ԻԵԲ-ի, ՎՎՀ-ի և համայնքապետարանի համատեղ աջակցությամբ կբարեկարգվեն երկու կանգառներ: Կանգառներում կկահավորվեն համապատասխան անկյուններ, որոնցից բնակիչները կտեղեկանան համայնքային, մասնավորապես ՏԻՄ նորությունների, ավագանու և համայնքապետի որոշումների մասին:
Ինչպես նշեց ԵՀՀ Հյուսիսային մասնաճյուղի և ԻԵԲ-ի համակարգող Վարսիկ Ներկարարյանը, Այս ծրագրերի իրականացումը տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ երիասարդների կարողությունների զարգացման միջոցով համայնքային խնդիրների լուծմանը խթանելու լավագույն օրինակներ են: Հանդիսավոր արարողությանը ներկա էր և ողջույնի ու աջակցության խոսք ասաց նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:
 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03