Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մատուցվեց բարձրակարգ երաժշտություն 01.05.2017
Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում է Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ժամանած ,,Շառլոտ,, երգչխախումբը: Ապրիլի 28-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով, երգչախումբը համերգային ծրագրով Տավուշի մարզում էր և ելույթով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում: Համերգին ներկա էր և ողջույնի ու շնորհակալական խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Համերգային ծրագրում ընդգրկված էին հեղինակավոր կոմպոզիտորների դասական ու հոգևոր...

ԵԱՀԿ ներկայացուցիչները՝ Տավուշի մարզում 27.04.2017
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց դիտորդական առաքելությամբ մարզում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Մարտին Շուստերին /Գերմանիա/ և Գենադի Պետրիկային /Մոլդովա/: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն ու Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին, Լևոն Սարգսյանը ներկայացրեց նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված...

Հանդիպում մարզպետարանում 26.04.2017
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է <<Առաքելություն Արևելք>> դանիական կազմակերպության Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Սասկիա Դեսմեթին: Տավուշի մարզում այդ ծրագրերը հիմնականում իրականացվում են <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ներառական կրթության բնագավառում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մարզպետի տեղակալը պատասխանել է <<Միասին ապրել, միասին...

Մարզի խորհրդի նիստում ներկայացվեցին 2016 թվականին կատարած աշխատանքները 26.04.2017
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի նիստը, որը վարեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով մարզպետը հանդես եկավ 2016 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ, անդրադարձավ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին: Նշվեց, որ, ղեկավարվելով համապատասխան իրավական ակտերով, մարզպետարանը 2016թ. իրականացրել է աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթները: Ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին կատարված աշխատանքները: Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևողական...

Անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար 25.04.2017
Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի ու Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ ապրիլի 22-23-ը Նոյեմբերյանի ավագ դպրոցում անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար: Մրցաշարին մասնակցում էր մարզի 18 շախմատիստ: Շախմատային պայքարում հաղթող ճանաչվեց և առաջին տեղը գրավեց Գարիկ Մամյանը, երկրորդ տեղում Ալբերտ Ղազարյանն էր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վարազդատ Ամիրաղյանը: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվեցին համապատասխան կարգի...

Նշվեց Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցը 24.04.2017
Թեպետ մեկ դարից ավելի ժամանակահատված է մեզ բաժանում 1915 թվականի եղերական ապրիլի 24-ից, սակայն այսօր էլ յուրաքանչյուր հայի սրտում մխում է թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի կորստյան ցավը: Ու ամեն տարի օրվան նվիրված ոգեկոչման ու հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում: Միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում, ինչպես միշտ, մեկնարկել էր ապրիլի 23-ի երեկոյան՝ մարզի երիտասարդության կողմից կազմակերպված ջահերի երթով դեպի...