Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2016

  Հարգելի տավուշցիներ, սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, ծնողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Տոնական այս օրը Տավուշի մարզի 81 հանրակրթական դպրոցները հանդիսավորությամբ իրենց դռները կբացեն դպրոցականների առջև: Օրը հատկապես հիշարժան է 1-ին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում դպրոցական կյանք, և շատ կաևոր է, թե նրանք ինչպես կսկսեն իրենց...

Տեղի է ունեցել բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստը 31.08.2016

  Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում պետական տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ ՊՆ ՌՈ տարածքային բաժինների աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստը:   Ռազմական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հրավիրվել էին նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր ու ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների ժամանակ փոխհամագործակցության կազմակերպման...

 Տեղի ունեցավ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

Տեղի ունեցավ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը 27.08.2016

   Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Այնուհետև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը մանրամասն ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարում կրթության ոլորտում իրականացված աշխատանքներն ու...

Ծրագրի շրջանակներում իրականացվեց ֆոկուս խմբային ուսումնասիրություն

Ծրագրի շրջանակներում իրականացվեց ֆոկուս խմբային ուսումնասիրություն 25.08.2016

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> ՊՈԱԿ-ը <<Ժողովրդագրական քաղաքականության ազդեցությունների վերլուծություն և գնահատում>> ծրագրի շրջանակներում, պետական պատվերով, իրականացնում է <<Աջակցություն ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրին>> հետազոտությունը, որի նպատակն է ուսումնասիրել ՀՀ բնակչության շրջանում առկա...

Գիրքը նվիրված է Տավուշի մարզի մտավորականությանը

Գիրքը նվիրված է Տավուշի մարզի մտավորականությանը 24.08.2016

  Լույս է տեսել մեր հայրենակից Լավրենտի Միրզոյանի «Տավշո արմատներ» գիրք-հանրագիտարանը: Գիրքը նվիրված է Տավուշի մարզի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների մտավորականներին՝ գրողներին, դերասաններին, նկարիչներին, ճարտարապետներին, քանդակագործներին, լրագրողներին, բանասացներին, հրատարակիչներին, քաղաքագետ֊-հասարակագետներին, ճարտասաններին, ժողովրդական վարպետներին, կրթամարզական գործիչներին, նրանց, ովքեր Հայաստանի հյուսիսարևելյան չնաշխարհիկ բնօրրանները ճանաչելի են...

Օգոստոսյան խորհրդակցություններ` մարզերում և մայրաքաղաքում

Օգոստոսյան խորհրդակցություններ` մարզերում և մայրաքաղաքում 22.08.2016

  2016-2017 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` օգոստոսի 25-30-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու վերաբերյալ: Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05