Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2018

 Սիրելի տավուշցիներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի հաղթանակի օր է: Այն նշանավորվում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակով, որում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, այլև 1992 թվականի այդ նույն օրը հայկական հնագույն բերդաքաղաք Շուշիի փառահեղ ազատագրմամբ, որը հայ ժողովրդի համար ոչ միայն ռազմական մեծ հաղթանակ էր, այլև ազգային, հոգևոր-մշակութային ու պատմական արժեքների վերադարձ: Շուշիի ազատագրումը Արցախյան ազատամարտի նաև բեկումնային հաղթանակն էր, որը նախանշեց մեր հետագա հաղթանակների ընթացքը: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր հերոսաբար, շատերն էլ իրենց կյանքի գնով կռեցին մեր հաղթանակները, կռեցին հանուն մեր երկրի անկախության ու խաղաղ կյանքի:
  Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, բարօրություն ու երջանկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16