Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի ու խաղաղության տոնը մարզկենտրոն Իջևանում

10.05.2018

  Մայիսի 9-ը Մեծ հայրենականում գերմանական ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի օրն է: Հաղթանակ, որի կերտմանը խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Տասնամյակներ անց այդ նույն օրը հայ ժողովուրդը մի այլ փառահեղ հաղթանակ ևս արձանագրեց՝ ազատագրելով հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին: Ու արդեն քանի տարի հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ մայիսի 9-ի օրը նշում է որպես Հաղթանակի ու խաղաղության տոն:
  Ավանդույթի համաձայն, 2018 թվականի մայիսի 9-ի տոնակատարությունն այս անգամ էլ մարզկենտրոն Իջևանում մեկնարկեց առավոտյան՝ հանդիսավոր երթով դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված իջևանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակված իջևանցի քաջորդիների հիշատակին: Միջոցառման մասնակիցների թվում էին Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի, մտավորականության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, երիտասարդներ ու վետերաններ, շարքային զինվորներ ու սպաներ, ովքեր ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հուշարձանին՝ հարգելով հանուն հայրենիքի ազատության իրենց կյանքը զոհաբերած խիզախ հայորդիների հիշատակը: Հաղթանակի օրվա հանդիսությանն իր օրհնության խոսքն ու աղոթքն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
 Հաղթանակի ու խաղաղության օրվան նվիրված միջոցառումն այնուհետև շարունակվեց Իջևանի Շատրվանների հրապարակում կազմակերպված տոնական համերգով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26