Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ 2017-2025 Թ.Թ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2018 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ

07.05.2018


Մարզի տնտեսական ցուցանիշներ

 2018 թվականին մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը պլանավորվել է 22562 մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի կատարվել է 5261.7մլն.դրամի կամ 23.3%: Մասնավոր ներդրումների ծավալը պլանավորվել է 7675.5 մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի կատարվել են 2157.0 մլն. դրամի աշխատանքներ կամ 28.2%:
 2018թ. ընթացքում ստեղծված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը (առանց սեզոնային աշխատատեղերի) պլանավորվել է 680 մարդ: 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում ստեղծված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը կազմում է 135 (առանց սեզոնային աշխատատեղերի) կամ 19.9%:

Համայնքների ֆինանսական ցուցանիշներ

  ՀՀ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները (գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտներ, աղբահանության վճար) 01.04.2018 թ. դրությամբ կազմել է 184950.8 հազար դրամ, այդ թվում՝
- հողի հարկ – 36821.7 հազ. դրամ
- գույքահարկ – 89235.1 հազ. դրամ
- տեղական տուրքեր – 12273.4 հազ. դրամ
- պետական տուրքեր – 4871.5 հազ. դրամ
- գույքի վարձակալությունից եկամուտներ – 22957.9 հազ. դրամ
- աղբահանության վճար– 18791.1 հազ. դրամ

 1-ին եռամսյակում սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ կազմել է 28.6 %

Համայնքային ծառայություններ. աղբահանություն

  2018 թվականին մարզում փակված (կամ փակվելու ենթակա) աղբավայրերի թիվը պլանավորվել է 11-ը, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ դեռևս ոչ մի աղբավայր չի փակվել, քանի որ պահանջվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
  2018 թվականին մարզում շահագործվող աղբավայրերի թիվը պլանավորվել է 36-ը, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ցուցանիշը 36 է:
2018 թվականին մարզում աղբահանություն են իրականացնում բոլոր 62 բնակավայրերը:
 2018 թվականին մարզում ֆիզիկական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները պլանավորվել է 54.7մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 10.3 մլն. դրամ կամ 18.8%:
 2018 թվականին մարզում իրավաբանական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները պլանավորվել է 41.0 մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 8.8 մլն. դրամ կամ 21.5% :


Գյուղատնտեսության ոլորտ

2018 թվականին գյուղատնտեսության մեջ նոր կամ շարունակական ներդրումները պլանավորվել է 6413.6 մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի կատարվել Է 1881.2 մլն. դրամ կամ 29.3%:
2018թ. ընթացքում ստեղծված գյուղատնտեսական նոր աշխատատեղերի թիվը պլանավորվել է 200 մարդ: 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում ստեղծվել են 50 հիմնական աշխատատեղեր:
2018թ. մարզում ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների տարածքը պլանավորվել է ավելացնել 350 հեկտարով, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ցուցանիշը կազմել է 142 հա, հիմնականում Այրում համայնքում:
2018թ. մարզում հակակարկտային ցանցերով ցանցապատված այգիների տարածքը պլանավորվել է ավելացնել 6 հեկտարով: Ապրիլի 1-ի դրությամբ աշխատանքներ չեն կատարվել:
2018թ. մարզում պլանավորվել է կառուցել 3 սպանդանոց՝ աշխատանքները դեռևս չեն սկսվել:
2018թ. մարզում պլանավորվել է գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերել 4 հատ տեխնիկա, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանքները ձևակերպման փուլերում են:
2018թ. մարզում պլանավորվել է տոհմային անասնագլխաքանակը ավելացնել 100-ով: Ապրիլի 1-ի դրությամբ ձեռք են բերվել 45 գլուխ տոհմային հղի երինջներ:
2018թ. պլանավորվել է մարզում սառնարանային տնտեսությունների քանակը ավելացնել 8-ով (160 տոննա ընդհանուր հզորությամբ)՝ հասցնելով 610 տոննաի, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կառուցվում է 1 սառնարանային տնտեսություն՝ շուրջ 2000 տոննա հզորությամբ, աշխատանքներն ընթացքի մեջ են:
2018թ. մարզում փաստացի ոռոգվող հողերի մակերեսը պլանավորվել է ավելացնել 150 հեկտարով, որը կազմելու է 4907 հեկտար: Աշխատանքները նոր են մեկնարկում:
2018թ. մարզում փոքր, միջին, խոշոր տնտեսությունների թիվը 2018թ. առաջին եռամսյակում ավելացել է 37-ով :


Կրթության ոլորտ

2018 թվականին մարզի դպրոցներում աշակերտ/ուսուցիչ հարաբերակցությունը պլանավորվել է 9: 2018թ. առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել է 8:
2018թ. մարզի միջազգային /հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրների թիվը պլանավորվել է 8: Արդյունքները կներկայացվեն երկրորդ եռամսյակի մոնիտորինգի հաշվետվությունում:
2018 թ. ուսումը միջազգային կամ ՀՀ պետական բուհերում շարունակողների թիվը կներկայացվի հաջորդ եռամսյակի մոնիտորինգի ժամանակ:

Տրանսպորտի ոլորտ

2018թ. մարզում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով չսպասարկվող բնակավայրերի թիվը պլանավորվել է հասցնել 20-ի: 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով չսպասարկվող բնակավայրերի թիվը 20-ն է:
2018թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով համայնքի բնակավայրերից համայնքի կենտրոն անցնելու միջին արագությունը պլանավորվել է 62կմ/ժ: 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ ցուցանիշը կազմում է 62կմ/ժ:
2018թ. մարզի բնակավայրերի թիվը, որոնք ասֆալտապատ ճանապարհով կապված չեն հիմնական մայրուղուն (չունեն բարվոք ճանապարհ դեպի շուկաներ), պլանավորվել է հասցնել 9-ի: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ցուցանիշը կազմել է 9:

Կապիտալ շինարարություն

 Տավուշի մարզում 2018թ. առաջին եռամսյակում քաղաքաշինության ոլորտում նախատեսված է իրականացնել 2495.4 մլն. դրամի աշխատանքներ, որից կատարվել է 680.4 մլն. դրամի աշխատանքներ, այդ թվում՝ նախագծանախահաշվային աշխատանքներ, կրթական հաստատությունների կառուցում և նորոգում, պատմամշակութային համալիրի վերանորոգում և մասնավոր ներդրումներ բնակչության կողմից:

Առողջապահական ոլորտ

2018թ. մարզում վճարովի առողջապահական ծառայությունների գումարը պլանավորվել է 266.8 մլն. դրամ, 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կատարվել է 53 մլն. դրամ կամ 20%:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16