Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց թափուր պաշտոնի մրցույթ 13.06.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց մարզպետարանի ենթակայության տակ գտնվող <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ: Մրցույթին մասնակցելու դիմում էր ներկայացրել մեկ հոգի՝ Արմեն Սամվելի Մարդանյանը, ով էլ մրցույթի արդյունքներով մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվեց հաղթող:

ՀՀ Տավուշի մարզի և Ռումինիայի Տուլչա նահանգի միջև ստորագրվեց եղբայրացման համաձայնագիր 09.06.2017
Հունիսի 7-ին Ռումինիայի Տուլչայի նահանգապետարանում ՀՀ Տավուշի մարզի և Տուլչա նահանգի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Ստորագրման նպատակով Տուլչա էր ժամանել Տավուշի մարզի պատվիրակությունը` մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի գլխավորությամբ: Ստորագրման արարողությանը հայկական կողմից ներկա էին նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Տավուշի մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, իսկ ռումինական կողմից` նահանգի հանրային կառավարիչ Վասիլե Ստրատը, Տուլչայի նահանգային խորհրդի փոխնախագահ...

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի եվ Իջեվանի տարածաշրջաններ 07.06.2017
Հունիսի 6-ին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության...

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 06.06.2017
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է: Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն...

Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի մայիս ամսին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 89 ծննդաբերություն, որից մեկը եղել է զույգ ծնունդ: Մայիս ամսին մարզում ծնվել է 90 երեխա, որից 50-ը տղա, իսկ 40-ը՝ աղջիկ: 89 ծննդաբերությունից 4-ը եղել է այլ մարզերից: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել 39, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 12, << Իռ-Վինգ> > ՍՊԸ-ում` 12, <<Նոյեմբերյանի ԲԿ>>...

Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 3-րդ հանդիպումը 05.06.2017
Հունիսի 2-ին Դիլիջանում տեղի է ունեցել ՕՔՍՖԱՄ-ի, «ՕքսԵՋեն» հիﬓադրամի և Տավուշի մարզպետարանի համատեղ նախաձեռնած Տավուշի մարզի դիմակայունության ֆորումի 3-րդ հանդիպումը, որն իրականացվում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ և «Վիշեգրադյան փորձագետները Հարավային Կովկասի...