Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական քննարկումը դպրոցների ներառման ոլորտում

26.01.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական քննարկումը նվիրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատման և նրանց ուսումը կազմակերպելու նպատակով սահմանված ֆինանսավորման հետ կապված խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը, <<Հույսի կամուրջի>> Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը: Ինչպես հայտնի է, այսօր արդեն երեխայի կարիքի գնահատումը կատարվում է տեղերում , այն իրականացնում են <<Հույսի կամուրջի>> տարածաշրջանային կենտրոնները: Կապված այն հանգամանքի հետ, թե տվյալ դպրոցում որքան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ կլինեն, նրանց ծառայություններ մատուցելու համար, ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշման, դպրոցին կտրվի որոշակի ֆինանսավորում: Քննարկման ընթացքում պարզաբանվեցին դպրոցներին հատկացվող գումարի հաշվարկման հետ կապված հարցեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57