Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների հետ կապված հարցեր

25.01.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարդու պապիլոմավիրուսային վարակի /ՄՊՎ/ դեմ պատվաստումների հետ կապված հարցեր: Մասնակցում էին մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների պատասխանատուներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետի տեղակալը կարևորեց պատվաստումների արդյունավետ իրականացումը ազգաբնակչության առողջության առաջնային պահպանման տեսանկյունից, ասաց, որ գործընթացի հսկողությունը մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Շեշտելով, որ ցանկացած գործընթացում առաջին հերթին կարևոր են մասնագիտական կարծիքները, և հարցը վերաբերում է հետագայում ավելի առողջ սերունդ ունենալուն, մարզպետի տեղակալը խորհրդակցության մասնակիցներին հրավիրեց ակտիվ քննարկման: Այնուհետև Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ ավելի քան 70 երկրների դրական փորձի, Հայաստանում առկա իրավիճակի, պատվաստանյութի բաղադրության վերաբերյալ: Նշվեց, որ Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը ներդրվել է 2017 թվականի դեկտեմբերից: Պատվաստվելու են 13 տարեկան և դրանից բարձր տարիքային խմբի աղջիկները՝ ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութով: Անդրադարձ եղավ նաև պատվաստումների դեմ այն անհիմն հակաքարոզչությանը, որ իրականացվում է ոչ մասնագետների կողմից: Մանրամասն պարզաբանումներ տրվեցին պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների առնչությամբ հնչած մտահոգությունների վերաբերյալ, քանի որ կա տեսակետ, որ իբր այն հանգեցնում է անպտղության, եթե վաղ տարիքում պատվաստում է արվում: Խնդրահարույց հարցերի պարզաբանումից հետո քննարկվեցին նաև պատվաստումների արդյունավետ գործընթացի ապահովման հետագա քայլերը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26