Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզկենտրոնում նշվեց Հայոց բանակի 26-րդ տարեդարձը

28.01.2018

Հունվարի 28-ին Տավուշի մարզի մի շարք համայնքներում հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի օրը: Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզկենտրոն Իջևանում: Օրն, ինչպես միշտ, սկսվեց հիշատակի արարողություններով, և հարգանքի տուրք մատուցվեց նորօրյա գոյապայքարի զոհերի հիշատակին: Առավոտյան, մարզպետարանի հարակից տարածքից, Անկախության փողոցով, միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով ուղևորվեցին դեպի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարզային կառույցների ղեկավարներ, զինվորականներ, կրթական, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ: Ազատամարտիկների հրապարակում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայ քաջորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց և բազում ծաղիկներ խոնարհվեցին: Այնուհետև, հրապարակում զինվորական գումարտակի ու միջոցառման մասնակիցների կողմից կատարվեց ՀՀ օրհներգը:
Տոնական օրը շարունակվեց Իջևանի երաժշտական դպրոցում, որտեղ տեղի ունեցավ համերգ` դպրոցի սաների, մանկավարժների և մշակույթի տան խմբերի մասնակցությամբ: Ավարտին Իջևանի քաղաքապետի կողմից պատվոգրեր հանձնվեցին մի խումբ երկրապահների ու զինծառայողների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57