Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է մանկապարտեզի հիմնարկեքի արարողությանը 27.07.2017
Հուլիսի 26-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ մանկապարտեզի նոր շենքի հիմնարկեքի արարողություն, որին ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ծրագրով քաղաքի կենտրոնում կկառուցվի նոր և ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզի շենք՝ նախատեսված 150 երեխայի համար: Այդտեղ կտեղափոխվի այժմյան թիվ 8 մանկապարտեզը: Կրթօջախի կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և...

Մարզխորհրդի հերթական նիստում 27.07.2017
Այսօր՝ հուլիսի 27-ին, տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Այն վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը: Սկսելով նիստը, մարզպետ Հովիկ Աբովյանը բոլոր համայնքների և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հուլիսի 21-ին մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացրած խորհրդակցության հանձնարարականների վրա: Նշեց, որ արդեն...
Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների 26.07.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ 2017 թվականի հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան...

Դասընթաց-հանդիպում 25.07.2017
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հանդիպմանը ողջույնի խոսք ասաց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա...

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ...