Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանավեճի ակումբի սաները այցելել են ՄԱԿ-ի գրասենյակ

04.04.2018

  Բանավեճի ակումբի գործունեությունը Սևքարի միջնակարգ դպրոցի կարևոր օղակներից է: «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ օրերս բանավեճի հերթական միջդպրոցական մրցույթում ակումբի սաները բարձր միավորներով հաղթել են Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմին և հնարավորություն ստացել այցելելու ՄԱԿ-ի գրասենյակ և մասնակցելու այնտեղ կազմակերպված դասընթացին, որի նպատակը հանրապետության տարբեր դպրոցների բանավեճի ակումբների միջև համագործակցության ամրապնդումն էր: Տավուշի մարզից ՄԱԿ-ի գրասենյակ այցելած 5 հոգանոց խմբում ընդգրկվել էին նաև Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի բանավեճի ակումբի 2 լավագույն սաներ:
Առաջիկայում մայրաքաղաք Երևանում կկայանա բանավեճի ակումբի հանրապետական փուլը, որտեղ Տավուշի մարզը կներկայանա հավաքական թիմով՝ 3 աշակերտ Սևքարի դպրոցից և 2-ը՝ Իջևանի թիվ 1 դպրոցից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57