Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը

04.04.2018

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա հանդիպումներ է ունեցել Իջևանի պոլիկլինիկայում և Աչաջրի առողջության կենտրոնում: Իջևանի պոլիկլինիկայում նախարարը ծանոթացել է բուժհաստատության պայմաններին ու հնարավորություններին, ապա հանդիպում է ունեցել առողջության առաջնային պահպանման /ԱԱՊ/ օղակի բժիշկների հետ: Մարզային այցի հիմնական նպատակն էր բժիշկներին ծանոթացնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, նրանց միջոցով այդ մասին իրազեկել նաև բնակչությանը և տեղերում համատեղ քննարկել առողջության առաջնային օղակի բարելավման տեսլականը: Նախարարի խոսքով ԱԱՊ բժիշկներն ամենաակտիվ շփումներն ունեն բնակչության հետ և ոլորտի առաջնագիծը պահողներն են:
 Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման դժվարությունները: Նշվել է, որ դրանք ժամանակավոր են, և համակարգի ամբողջութամբ ներդրման դեպքում անհամեմատ կհեշտանա բժիշկների աշխատանքը՝ ազատելով նրանց բազմաթիվ թղթային գրանցումներ կատարելուց, և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը: Նախարարը հայտնել է, որ նախատեսված բարեփոխումների արդյունքում առաջիկա 2 տարիների ընթացքում 2 անգամ կավելանան առաջնային օղակի մասնագետների աշխատավարձերը: Հիվանդների բուժումը հիմնականում առաջնային օղակում կազմակերպելու պարագայում՝ հիվանդանոցային բուժումից միջոցներ կտնտեսվեն, որոնք էլ կուղղվեն առաջնային օղակի աշխատավարձերի բարձրացմանը:
 Հանդիպման ընթացքում խոսել են նաև չափելի արդյունքներով ձևավորվող բոնուսների, դեղատոմսերի, բժիշկների սոցիալական խնդիրների, վերապատրաստումների և շատ այլ հարցերի մասին:
  Աչաջրի առողջության կենտրոնում նախարարը ոչ միայն ծանոթացել է հաստատության պայմաններին, այլև աշխատանքային հանդիպում է ունեցել տարածաշրջանի բոլոր բուժհաստատությունների տնօրենների և բժիշկների հետ՝ ներկայացնելով և քննարկելով առողջապահության ոլորտի զարգացման տեսլականը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18