Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,, Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ,, ծրագիրը՝ Տավուշի մարզում

05.04.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ,,Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ,, ծրագրի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Տավուշի մարզպետարանի,  Վորլդ վիժիոն կազմակերպության ներկայացուցիչները և ծրագրի պատասխանատուները:  Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունել է ծրագրի մուտքը Տավուշի մարզ, նշել, որ խիստ կարևորում են համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման հանգամանքը, ընդգծել է, որ այդ ուղղությամբ դեռևս շատ համատեղ անելիքներ և պարտավորություններ ունեն: ,,Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ,, ծրագիրը, որ իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի միջոցով, նպատակ ունի սոցիալական աշխատանքի ներդրմամբ և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերին, իրականացվում է հանրապետության բոլոր խոշորացված համայնքներում, ավարտվելու է 2020 թվականին: Ծրագրի իրականացման արդյունքում կլինեն 54 ընտրված և վերապատրաստված համայնքային սոցիալական աշխատողներ: Ծրագիրը կխթանի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, կնպաստի համայնքների կարողությունների զարգացմանը՝ կանխելու և հասցեագրելու իրենց սոցիալական խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03