Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պարենային անվտանգության հարցերով Տավուշի մարզային աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը 29.04.2014
ՕՔՍՖԱՄ-ի պարենային անվտանգության և կենսապահովման ծրագրի նախաձեռնությամբ ապրիլի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Պարենային անվտանգության հարցերով Տավուշի մարզային աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, գյուղատնտեսական կոոպերատիվների և ՀԿ-ների նախագահներ, վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ֆերմերներ: Հրավիրված էր նաև...

Գործընկեր կողմերը բարեկամությունը խորհրդանշող ծառ տնկեցին 28.04.2014
Բարեկամ կողմեր հանդիսացող Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի երկրամասային շրջանի միջև հեռավորությունը 3467 կիլոմետր է: Այդ մասին է վկայում Տավուշի մարզպետարանի հարակից պուրակում գտնվող ցուցանակը, որը ապրիլի 26-ին հանդիսավորությամբ տեղադրեցին գործընկեր շրջանների ներկայացուցիչները: Միջոցառումը տեղի ունեցավ <<Տավուշ-Ռեգեն համագործակցություն. քաղաքների ցանց Հարավային Կովկասում>> նախաձեռնության շրջանակներում: Այդ կապակցությամբ...

Իջևանում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>> մարզական միջոցառման 1-ին՝ համայնքային փուլը 28.04.2014
Իջևանի թիվ 4 դպրոցում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>> մարզական միջոցառման 1-ին՝ համայնքային փուլը: Մասնակցում էին Իջևան քաղաքի թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների ավագ խմբերը, մանկավարժները և նախադպրոցական հիմնարկների տնօրենները: Նշենք, որ <<Սպորտլանդի-2014>> մարզական միջոցառումն անցկացվում է 2 փուլով՝ համայնքային և տարածաշրջանային կամ մարզային՝ համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ժամանակացույցի: Միջոցառման 1-ին փուլի աշխատանքները համակարգում...
Բանակ-դպրոց կապի ամրապնդման շրջանակներում անց է կացվել <<Արծվիկ>> ռազմամարզական խաղը 26.04.2014
Բագրատաշենի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռազմիկ Եսայանի տեղեկացմամբ, բանակ-դպրոց կապի, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, որի վերաբերյալ վերջերս խորհրդակցություն է անցկացվել նաև Տավուշի մարզպետարանում, տեղի է ունեցել <<Արծվիկ>> ռազմամարզական խաղը, որին մասնակցել են Այրումի, Արճիսի, Հաղթանակի, Զորականի, Պտղավանի, Դեբեդավանի և Բագրատաշենի թիվ 1 դպրոցի թիմերը` յուրաքանչյուր թիմում 15 հոգի: Միջոցառումը կազմակերպվել...

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է 25.04.2014
Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքում գարնանային եռուզեռ է: Համայնքի ավագանու որոշմամբ տարին հայտարարվել է մաքրության տարի, և համայնքի բոլոր անդամները շտապում են իրենց մասնակցությունը բերել բարի գործին: Մաքրում են գյուղամիջյան փողոցներն ու տների շրջակայքը, կատարում բարեկարգման աշխատանքներ: Գյուղամիջյան շուրջ 200 քմ տարածք կանաչապատվել և վեր է ածվել գեղեցիկ ծաղկանոցի: Աշխատանքներում ներգրավվել են նաև գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանց հետ այդ ուղղությամբ զրույցներ են...

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում 24.04.2014
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հերթական անգամ ոգեկոչեց 1915 թվականին օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավանդույթի համաձայն, Տավուշի մարզկենտրոն Իջևանում Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունների շարքը սկսվեց մասսայական սգո երթով: Վաղ առավոտից քաղաքի Սահմանադրության հրապարակից մարդկանց հոսքը ձգվում էր դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի...