Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

        Ձեռնարկված  միջոցառումների արդյունքում երեխաները վերադարձան հանրակրթություն

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխաները վերադարձան հանրակրթություն 24.10.2017

  Հանրակրթական դպրոցների, ոստիկանության անչափահասների բաժինների, համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձաժողովների ու երեխաների իրավունքների պաշտպանություն իրականացնող այլ շահագրգիռ կառույցների հետ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի սերտ համագործակցության արդյունքում այսօր հանրակրթությունից դուրս մնացած վեց երեխա վերադարձել է դպրոց: Անչափահասները Ենոքավան, Աչաջուր, Դեբեդավան համայնքների չորս ընտանիքից են: Նոր...

Շաբաթօրյակի  նախնական արդյունքները

Շաբաթօրյակի նախնական արդյունքները 23.10.2017

    ՀՀ Տավուշի մարզպետարանը , մարզի բոլոր համայնքների աշխատակազմերը , մարզային և համայնքային ենթակայության տարբեր կազմակերպություններ , հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները , թվով 310 կոլեկտիվ,     ինչպես նաև մասնավոր ընկերություններն ու մարզի անհատ բնակիչները , ընդհանուր թվով...

ՀՀ Տավուշի մարզպետարանը մարզպետ Հովիկ Աբովյանի գլխավորությամբ մասնակցում է համապետական շաբաթօրյակին

ՀՀ Տավուշի մարզպետարանը մարզպետ Հովիկ Աբովյանի գլխավորությամբ մասնակցում է համապետական շաբաթօրյակին 21.10.2017

 Տավուշի մարզում հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ բնակիչների մասնակցությամբ բոլոր համայնքներում ընթացքի մեջ է համապետական  3-րդ շաբաթօրյակը: Ներկայացնում ենք լուսանկարային տեղեկատվություն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կատարած աշխատանքների մասին: Ամբողջական տեղեկատվություն կներկայացվի հաջորդիվ:

Համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքը Տավուշի մարզի համայնքներում

Համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքը Տավուշի մարզի համայնքներում 21.10.2017

Համապետական 3-րդ շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում են Տավուշի մարզի համայնքների բնակիչները: Ներկայացնում ենք լուսանկարային տեղեկատվություն տարբեր համայնքներից:

Շաբաթօրյակի աշխատանքները մարզկենտրոն Իջևանում

Շաբաթօրյակի աշխատանքները մարզկենտրոն Իջևանում 21.10.2017

  Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում վաղ առավոտից մեկնարկել են ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում իրականացվող 3-րդ համապետական շաբաթօրյակի աշխատանքները: Շաբաթօրյակին մասնակցելու են դուրս եկել հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, անհատներ:  

Համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքը Դիլիջան քաղաքում

Համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքը Դիլիջան քաղաքում 21.10.2017

Դիլիջան քաղաքում ընթացքի մեջ է <<Մաքուր Հայասատն>> ծրագրով իրականացվող երրորդ համապետական շաբաթօրյակը: Շաբաթօրյակի կապակցությամբ քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունները համայնքապետարանից ստացել են համապատասխան հանձնարարություններ, մաքրման ենթակա տարածքների սխեմաներ, տրամադրվել են սանմաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ: Միայն համայնքապետարանը տրամադրել է 12 միավոր տեխնիկա: Տեխնիկական աջակցություն են ցուցաբերել նաև <<Դրուժբաշին >> և <<Էռբա>>...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06