Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը

10.04.2018

 Ապրիլի 9-10-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը: Ապրիլի 9-ին մրցապայքարը ծավալվել էր 1-3-րդ դասարանների աշակերտների միջև, և մարզային փուլին մասնակցելու էին եկել տարածաշրջանային փուլում հաղթած ութ թիմեր: Դրանք էին Իջևանի թիվ 1 և 3, Բերդի թիվ 3 և 4, Դիլիջանի թիվ 2 և 4, Բագրատաշենի և Բերդավանի դպրոցների թիմերը: Պայքարը թեժ էր ու անզիջում: Արդյունքում 1-ին տեղը գրավեց Իջևանի թիվ 1 դպրոցը, 2-րդ տեղում Դիլիջանի թիվ 2-ն էր, 3-րդ տեղը բաժին հասավ Իջևանի թիվ 3 դպրոցին:
 Իսկ այսօր՝ ապրիլի 10-ին, մրցեցին 4-7-րդ դասարանների աշակերտները: Տարիքային այս խմբում մարզային փուլ էր դուրս եկել յոթ թիմ՝ Իջևանի թիվ 1 և 4, Դիլիջանի թիվ 2, Հաղարծնի, Բերդի 4, Այգեձորի և Բերդավանի դպրոցների սաները: Տարիքային այս խմբում 1-3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Դիլիջանի թիվ 2, Իջևանի թիվ 4 և Բերդի թիվ 4 դպրոցները ներկայացնող թիմերը: Երկու տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներով և դիպլոմներով: Իսկ 1-ին տեղեր գրաված թիմերը կմասնակցեն սպորտլանդիայի եզրափակիչ՝ հանրապետական փուլին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18