Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլը

Տեղի ունեցավ ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլը 24.03.2017

 Մարտի 23-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ավանդական դարձած ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված աշակերտները: Նշենք, որ օլիմպիադան նախատեսված է միայն ՀՀ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանների աշակերտների համար:   Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանի բացման խոսքից հետո ժյուրիի նախագահ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, բանասիրական...

 Հանդիպում-քննարկում Դիլիջանի համայնքապետարանում

Հանդիպում-քննարկում Դիլիջանի համայնքապետարանում 20.03.2017

  Մարտի 18-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանցում ընդգրկված Դիլիջանի կրթամշակութային հաստատությունների ունեցած դերին և իրականացվող աշխատանքներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի և Աբովյանի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Ռուբինա Տեր Մարտիրոսյանը, UWC Dilijan քոլեջի, քաղաքի ուսումնակրթական...

Իջևանի երաժշտական դպրոցում իրականացվեց  դաշնամուրների  մոնիթորինգ

Իջևանի երաժշտական դպրոցում իրականացվեց դաշնամուրների մոնիթորինգ 16.03.2017

  Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող <<Երաժշտական և արվեստի դպրոցներում երաժշտական գործիքների (դաշնամուր) տեխնիկական սպասարկում (լարում, վերանորոգում)>> ծրագրի շրջանակներում մարտի 15-17-ը հանրապետության Գավառ, Իջևան, Վանաձոր, Արարատ քաղաքներում Երևանից ժամանած առաջատար մասնագետներն իրականացնում են երաժշտական և արվեստի դպրոցներում առկա դաշնամուրների մոնիթորինգ: Իջևանի երաժշտական դպրոցում մոնիթորինգի օր էր մարտի 15-ը: Մոնիթորինգն...

Ընդունելություն Տավուշի մարզպետարանում

Ընդունելություն Տավուշի մարզպետարանում 16.03.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Դեսպանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ սա համագործակցության առաջին քայլն է, ապա ներկայացրեց, որ ըստ պայմանավորվածության Չեխիայի Հանրապետության կողմից ծրագրեր են իրականացվելու՝ կապված աղբի հավաքման և վերամշակման խնդիրների հետ: Նա տեղեկացրեց, որ առաջին նմանատիպ ծրագրերից մեկն առաջարկում են իրականացնել...

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից 13.03.2017

 Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-րդից 12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ  ՄԱՐԶՊԵՏ  ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2017

   Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մարտի 8-ի տոնը ևս մի հիանալի առիթ է մեր երախտագիտությունը, սերն ու քնքշանքն արտահայտելու Ձեր հանդեպ: Անգնահատելի է հայ կնոջ դերակատարությունը թե ազգային ավանդույթները պահպանելու, թե երեխաներին հայեցի դաստիարակություն տալու և թե ընտանիքի ամրությունը պահպանելու գործում: Իսկ այսօր արդեն հայ կինը կարող է նաև իր ակտիվ մասնակցությունը բերել մեր երկրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18