Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագծի հանրային քննարկումը

Տեղի ունեցավ 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագծի հանրային քննարկումը 23.02.2017

Փետրվարի 23-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների, ԵՄ խորհրդատվական խմբի, հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Տավուշի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը: Քննարկմանը բացման և ողջույնի խոսք ասաց մարզի զարգացման պլանավորման աշխատանքների համակարգող, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա արդյունավետ աշխատանք մաղթեց բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ...

Հայ և վրացի սկսնակ զբոսավարները փորձարկեցին համատեղ կազմած զբոսաշրջային երթուղիները

Հայ և վրացի սկսնակ զբոսավարները փորձարկեցին համատեղ կազմած զբոսաշրջային երթուղիները 22.02.2017

  Փետրվարի 18-21-ը հայ և վրացի սկսնակ զբոսավարները փորձարկեցին համատեղ նախագծած՝ Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներն ընդգրկող տուրերը: Ծրագրի մեկնարկային կետ է ընտրվել Վրաստանի Բոլնիսի քաղաքը, որտեղից և հայ ու վրացի երիտասարդ զբոսավարները ուղևորվել են Տավուշի մարզ՝ առաջնորդվելով իրենց իսկ նախագծած տուրերով:  «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» նորարարական ծրագիրը սկսել է...

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.02.2017

   2017 թվականի փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, Իջևանի <<ԴՈԿ>> համալիրի դահլիճում տեղի կունենա Տավուշի մարզի 2017-2025թ.թ. տարածքային զարգացման ռազմավարության նախագծի գերակայության, նպատակների և SWOT վերլուծության քննարկում:  

Անցկացվեց շախմատի դպրոցականների մարզային առաջնությունը

Անցկացվեց շախմատի դպրոցականների մարզային առաջնությունը 20.02.2017

 Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ փետրվարի 18-20-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների Տավուշի մարզային առաջնությունը ըստ տարիքային խմբերի: Մարզի դպրոցականների միջև ծավալված անհատական առաջնությանը մասնակցում էին 10-16 տարեկան տղաներ և աղջիկներ 4 տարիքային խմբերում: Առաջնությունն անկացվեց շրջանաձև և շվեյցարական մրցակարգով: Համառ պայքարի արդյունքում 10 տարեկան շախմատիստներից եզրափակիչ դուրս եկան 3 հոգի, 12 տարեկաններից՝ 2,...

Նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան140-ամյակին

Նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան140-ամյակին 15.02.2017

  Տավուշի մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում: Մեծանուն գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի աշխատակից, բանասեր Ադելաիդա Առաքելյանը: Այնուհետև Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների ուժերով բեմադրվեց Դեմիրճյանի «Պույ–պույ մուկիկը» հեքիաթը: Միջոցառումն ամփոփեց մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը՝...

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017 Թ. ՀՈՒՆՎԱՐ  ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017 Թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 15.02.2017

  2017թ. հունվար ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են  ստացել 4810 ընտանիքներ, որոնցից 1865-ը Իջևանի, 760-ը Դիլիջանի, 1106-ը Բերդի և 1079-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 245 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-104, Դիլիջան-39, Բերդ - 56, Նոյեմբերյան - 46/ :   Հունվար ամսվա ընթացքում մարզի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03