Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.12.2016

  2016 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Ս/թ սեպտեմբերի 18-ին մարզի 36 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփում /զեկուցող՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Մ. Մխիթարյան/ 2. 2017-2025 թ.թ. Տավուշի մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի մասին /զեկուցող՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և...

Բաց դաս՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան

Բաց դաս՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան 01.12.2016

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունենում մարզի տարբեր կրթական, առողջապահական հաստատություններում: դրանցից մեկը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր. բաց դաս տարրական մանկավարժություն մասնագիտության 1-ին կուրսում, որը վարում էր ,,Երեխայի խնամքի և առաջին բուժ. օգնություն,, առարկայի դասախոս, Իջևանի պալիկլինիկայի տնօրենի տեղակալ Կարինե Դովլաթբեկյանը: Նա տեղեկացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում մարդու իմունային անբավարարության վիրուսը/ՄԻԱՎ/...

Իջևանի վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալիկ Առաքելյանը ասմունքի 9-րդ հանրապետական փառատոնից տուն է վերադարձել շնորհակալագրով՝ արժանանալով 1-ին մրցանակային տեղին

Իջևանի վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալիկ Առաքելյանը ասմունքի 9-րդ հանրապետական փառատոնից տուն է վերադարձել շնորհակալագրով՝ արժանանալով 1-ին մրցանակային տեղին 28.11.2016

Նոյեմբերի 25-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան  9-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը: Փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված հայ բանաստեղծներ Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին: Ինչպես միշտ, այս անգամ էլ մրցույթը ծավալվեց տարիքային երկու խմբում՝ 11-14 և 15-17 տարեկանների: Փառատոնի հանրապետական փուլին նախորդել էին տարածաշրջանային և մարզային փուլերը: Վերջինիս հաղթողներին էլ հնարավորություն էր տրվել ելույթ ունենալ մեծ բեմից:...

 Դիմակայունության ֆորում Տավուշի մարզում

Դիմակայունության ֆորում Տավուշի մարզում 25.11.2016

Տավուշի մարզպետարանն ու իր գործընկերները՝ Օքսֆամը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը, նախաձեռնել և նոյեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում անցկացրեցին Տավուշի մարզի դիմակայունության ֆորումը, որի հիﬓական նպատակն էր համախմբել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ Տավուշի մարզի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով: Դիմակայունության առաջին ֆորումն իրականացվեց «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովի...

Ամփոփվեց ռազմավարության վերլուծական մասը

Ամփոփվեց ռազմավարության վերլուծական մասը 23.11.2016

Նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզպետարանում, Տարածքային զարգացման ռազմավարության մեթոդաբանության համաձայն, ըստ ոլորտների ամփոփվեց ռազմավարության վերլուծական մասը: Ամփոփումը տեղի ունեցավ Տարածքային զարգացման ռազմավարության կազմման աշխատանքները համակարգող, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մոտ: Ռազմավարության տիտղոսաթերթով սահմանված կետերի պատասխանատուները ներկայացրեցին մշակված փաստաթղթերը, որոնք վերջնական արդյունքներով պետք է ներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:...

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 18.11.2016

  Նոյեմբերի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Ելնելով օրակարգի առաջին հարցից՝ մարզպետներն ըստ մարզերի ներկայացրել են մարզերում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը:  Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարության և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքը, համայնքների կողմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05