Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել հերթական քննարկումը

Տեղի է ունեցել հերթական քննարկումը 18.11.2016

 Նոյեմբերի 18-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի տարածքային զարգացման ռազմավարության 1-ին մասի ,,Կրթություն, հետազոտություն, մարդկային կապիտալ,, հատվածի քննարկում, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցել են մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաշվի...

Կատարվեց մարզի տարածքային զարգացման ռազմավարության 1-ին մասի ,,Սոցիալական ներառում,, հատվածի վերլուծություն

Կատարվեց մարզի տարածքային զարգացման ռազմավարության 1-ին մասի ,,Սոցիալական ներառում,, հատվածի վերլուծություն 17.11.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց հերթական քննարկումը, որին այս անգամ մասնակցում էին առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև մարզի ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամները: Քննարկումը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Քննարկման ընթացքում կատարվեց մարզի տարածքային զարգացման ռազմավարության 1-ին մասի ,,Սոցիալական ներառում,, հատվածի մանրամասն վերլուծություն, որի շուրջ քննարկման մասնակիցները...

Քննարկումներ ոլորտային խմբերի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Քննարկումներ ոլորտային խմբերի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 16.11.2016

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի են ունեցել քննարկումներ 2017-2025թ.թ. տարածքային զարգացման ռազմավարությունը մշակող ոլորտային խմբերի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնք վարել է ՀՀ Տավուշի տարածքային զարգացման ռազմավարության մշակումը համակարգող՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկումները վերաբերել են բնական պայմաններ և դեմոգրաֆիա, քաղաքաշինություն, տրանսպորտ, կապ և տեղեկատվություն ոլորտներին: Քննարկումների ընթացքում կատարվել է իրավիճակի վերլուծություն, արվել...

Տեղի ունեցավ ,,Իմ մասին,, մանկապատանեկան թատերական փառատոնի փակման արարողությունը

Տեղի ունեցավ ,,Իմ մասին,, մանկապատանեկան թատերական փառատոնի փակման արարողությունը 15.11.2016

  Այսօր Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ,,Իմ մասին,, մանկապատանեկան թատերական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությանը և Տավուշի մարզպետարանին: Փառատոնը նվիրված է ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության 20-ամյա հոբելյանին և նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը և նրանց կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ հասարակության դրական...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 15.11.2016

 2016թ. հոկտեմբերից մեկնարկել են ՀՀ Տավուշի մարզի տարածքային զարգացման ռազմավարության /ՏԶՌ/ կազմման աշխատանքները: Իսկ 2016թ. նոյեմբերի 16-ից Տավուշի մարզպետարանում կսկսվեն մարզի 2017-2025թ.թ. տարածքային զարգացման ռազմավարությունը մշակող ոլորտային խմբերի աշխատանքային հանդիպումները:  Քննարկումները կանցկացվեն ՀՀ Տավուշի տարածքային զարգացման ռազմավարության մշակումը համակարգող՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մասնակցությամբ՝ համաձայն նախօրոք կազմված ժամանակացույցի...

Տարածաշրջանային փուլում հաղթեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը

Տարածաշրջանային փուլում հաղթեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը 14.11.2016

   Նոյեմբերի 11-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում իրենց ուժերը չափեցին շախմատի դպրոցականների 11-րդ օլիմպիադայի Իջևանի տարածաշրջանային փուլի մասնակից շախմատիստները: Տեղեկացնենք, որ օլիմպիադան անց է կացվում չորս փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Մրցման էր դուրս եկել 20 թիմ: Մասնակցում էին մինչև 14 տարեկան պատանի շախմատիստները, իսկ թիմերը հանդես էին գալիս 3 տղա 1 աղջիկ կազմով: Լարված ու համառ պայքար ընթացավ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 5...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05