Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ թափուր պաշտոնի մրցույթ 08.02.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց ,,Սուրեն Մելիքյանի անվան Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա,, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար նախապես դիմել էին երկու հոգի: Նրանցից մեկը՝ Նելլի Գրիգորյանը, չէր ներկայացել մրցույթին: ,,Սուրեն Մելիքյանի անվան Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա,, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել Մանուշ Աֆրիկի Թանդիլյանը:    ...

Դասընթաց՝ գյուղատնտեսական թեմայով

Դասընթաց՝ գյուղատնտեսական թեմայով 07.02.2017

 Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, ԳԱՄԿ-ի ներկայացուցիչներ ու խորհրդատուներ, տարբեր ոլորտների ֆերմերներ, կոոպերատիվների անդամներ: Բացելով դասընթացը՝ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականներից ելնելով՝ գյուղատնտեսության ոլորտում կարևորվում է կապը գիտության, կրթության հետ, նոր տեխնոլոգիաների...

 Ընթացքի մեջ է դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը

Ընթացքի մեջ է դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը 06.02.2017

 Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել և ընթացքի մեջ է՝ էլեկտրոնային եղանակով անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը հետևյալ առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա: Օլիմպիադաներին հայտագրման գործընթացը տևել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտագրվել է ընդհանուր թվով շուրջ 2000 աշակերտ: Դեկտեմբերի 24-ից հայտագրվածների ցուցակները Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի  աշխատանքային այցը Տավուշի մարզ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 02.02.2017

 Այսօր՝ փետրվարի 2-ին, Եվրոպական միության գործընկերների հետ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանի և փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ մարզային հանդիպումների շարքը նախարարն սկսեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքից, որտեղ տեղի ունեցավ ցուցատախտակի բացում: Միջոցառմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնված բանակցությունների հարցերով գլխավոր...

Այս պահի դրությամբ անցանելի են Տավուշի մարզի պետական նշանակության բոլոր ճանապարհները

Այս պահի դրությամբ անցանելի են Տավուշի մարզի պետական նշանակության բոլոր ճանապարհները 01.02.2017

  Անցած գիշերը Տավուշի մարզում ձնառատ է եղել: Ձնառատ տեղումներից հետո թե գիշերային հերթափոխի ժամանակ և թե այս պահին իրականացվում են ձնամաքրման և աղ ու ավազի ցանման աշխատանքներ մարզի չորս տարածաշրջաններն սպասարկող ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից: Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ անցանելի են մարզի պետական նշանակության բոլոր ճանապարհները: Որոշակի հատվածներում ճանապարհները դժվարանցանելի են միայն մեծ տրամաչափերով տրանսպորտային միջոցների համար:      

Հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը

Հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը 28.01.2017

  Հունվարի 28-ին Տավուշի մարզում մեծ շուքով նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Մարզկենտրոն Իջևանում տոնական օրն սկսվեց Բանակի օրվան նվիրված շնորհավորանքներով և հարգանքի տուրքով: Առավոտյան, մարզպետարանի հարակից տարածքից, Անկախության փողոցով, միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով ուղևորվեցին դեպի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարզային կառույցների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08