Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը

09.04.2018

Ապրիլի 7-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը: Վարչական շենքի բացմանը մասնակցել են ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունը նախկինում չի ունեցել առանձին վարչական շենք, և շենքային պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մարտի 23-ի թիվ 302-Ա որոշմամբ, անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ դեպարտամենտին հատկացվել է 323 քմ տարածք՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մելիքբեկյան 3 հասցեում: Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է ՀՀ պետական բյուջեով հատկացված ֆինանսավորմամբ, որի համար նախատեսվել և ծախսվել է 20.718.480 ՀՀ դրամ:

Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով, համակարգչային ներքին ցանցով, այն ունի նաև կենտրոնական ջեռուցման համակարգ: Տարածքն ունի 7 աշխատասենյակ, ինչպես նաև՝ առանձին քննչական գործողությունների՝ անչափահասների հարցաքննության, ճանաչման ներկայացնելու համար նախատեսված սենյակներ։

ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Աննա Մանթաշյանը, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանը, Տավուշի մարզային քննչական վարչության 3 քննիչ պարգևատրվել են աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

Նյութի աղբյուրը՝ ՀՀ ՔԿ պաշտոնական կայք


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57