Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունվարի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը,...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 28.01.2018
Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ին ամբողջ հայ ժողովուրդն արդեն ավանդաբար նշում է Հայոց բանակի օրը, քանի որ հենց 1992 թվականի հունվարի 28-ին, <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշմամբ, ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծման մասին: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան...

Տավուշի մարզկենտրոնում նշվեց Հայոց բանակի 26-րդ տարեդարձը 28.01.2018
Հունվարի 28-ին Տավուշի մարզի մի շարք համայնքներում հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի օրը: Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզկենտրոն Իջևանում: Օրն, ինչպես միշտ, սկսվեց հիշատակի արարողություններով, և հարգանքի տուրք մատուցվեց նորօրյա գոյապայքարի զոհերի հիշատակին: Առավոտյան, մարզպետարանի հարակից տարածքից, Անկախության փողոցով, միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով ուղևորվեցին դեպի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին...

Հերթական քննարկումը դպրոցների ներառման ոլորտում 26.01.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական քննարկումը նվիրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատման և նրանց ուսումը կազմակերպելու նպատակով սահմանված ֆինանսավորման հետ կապված խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ընտանիքի, կանանց և երեխաների...

Քննարկվեցին մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների հետ կապված հարցեր 25.01.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարդու պապիլոմավիրուսային վարակի /ՄՊՎ/ դեմ պատվաստումների հետ կապված հարցեր: Մասնակցում էին մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների պատասխանատուներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետի տեղակալը կարևորեց պատվաստումների արդյունավետ իրականացումը ազգաբնակչության առողջության առաջնային պահպանման տեսանկյունից, ասաց, որ գործընթացի...

Ավարտվել է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մասնակիցների հայտագրումը 22.01.2018
Տավուշի մարզում ավարտվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մասնակիցների հայտագրումը: Մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և ինֆորմատիկա առարկաներից անցկացվող օլիմպիադաներին մասնակցելու համար հայտագրվել է մարզի հանրակրթական դպրոցների 2617 աշակերտ: Նշված առարկաների օլիմպիադաները անց են կացվում այլ ընթացակարգով: Առաջադրանքները տեղադրվելու են olymp.am կայքում: Լրացված ձևաթղթերը ներկայացվելու են Տավուշի...


