Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակի ընթացքը Տավուշի մարզում

14.04.2018

 Այսօր՝ ապրիլի 14-ին , չնայած անձրևային եղանակին, Տավուշի մարզում ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները: Շաբաթօրյակի են դուրս եկել բոլոր համայնքները, հիմնարկ-ձեռնարկությունները, կրթական և առողջապահական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, անհատ քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների, մարզում պիտի շաբաթօրյակին մասնակցեն 10000 մարդ,  240 կազմակերպություն, կօգտագործվի 130 միավոր տեխնիկա, 5000 գործիք:

  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում սկսվում է ակտիվ զբոսաշրջության ժամանակաշրջանը, հատկապես  ուշադրություն է դարձվելու համայնքների վարչական տարածքում գտնվող  հանգստյան գոտիների և այդ գոտիներ տանող ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքամիջյան և ներբնակավայրային ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքում զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածների /պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքների, կանաչ գոտիների, պուրակների, զբոսայգիների, սննդի ճանապարհամերձ տաղավարների և այլն/ մաքրման և բարեկարգման աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-23 17:16:54