Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի երաժշտական դպրոցում կայացել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի անդրանիկ փառատոնը

16.04.2018

  Ապրիլի 14-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում կայացել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի անդրանիկ փառատոնը, որին մասնակցել է մարզի 10 երաժշտական և 1 արվեստի դպրոցի ավելի քան 100 պատանի երաժիշտ: Փառատոնի մասնակիցներին ողջունել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Ողջույնի իր խոսքում վարչության պետը կարևորել է ազգային նվագարանների դերը հայ ժողովրդի երաժշտական մշակույթի զարգացման ու ազգային արժեքների պահպանման գործում: Նա նաև հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական:
 Փառատոնի մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝  ժողովրդական երգ, շվի, դուդուկ, քանոն, քամանչա և հարվածային գործիքներ: Պատանի երաժիշտների ելույթները գնահատող ժյուրիի կազմում ընդգրկվել էր յուրաքանչյուր երաժշտական դպրոցից մեկ ներկայացուցիչ, իսկ ժյուրիի նախագահն էր Իջևանի երաժշտական դպրոցի դաշնամուրի վաստակաշատ դասատու, ,,Մովսես Խորենացի,, մեդալակիր Աիդա Սարգսյանը:
   Մրցույթ-փառատոնում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ՀՀ Տավուշի մարզպետի պատվոգրերով և մրցանակային նվերներով: Ակտիվ մասնակցության համար շնորհակալագրերով ու հուշանվերներով են պարգևատրվել նաև փառատոնի մյուս մասնակիցները, նվագակցողներն ու ժյուրիի անդամները: Պարգևներն ու նվերները հանձնել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-20 18:45:30