Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ

Հանդիպում մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ 27.09.2017

  Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) աշխատակիցներից և խորհրդատուներից կազմված աշխատանքային խումբը այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում հանդիպում ունեցավ մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Ներկա էին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները: Հանդիպումը բացեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, որից հետո...

Տեղի ունեցավ  <<Միասին ապրել, միասին սովորել. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Տեղի ունեցավ <<Միասին ապրել, միասին սովորել. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի համակարգող խորհրդի նիստը 26.09.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Միասին ապրել, միասին սովորել. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցում էին <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը, <<Առաքելություն Արևելք>> կազմակերպության, Տավուշի մարզպետարանի համապատասխան վարչությունների, <<Հույսի կամուրջի>> տարածքային...

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների 26.09.2017

   Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը, որտեղ մարզպետը ԶԼՄ-ներին կներկայացնի մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են պարզաբանումներ ստանալ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից /հեռախոս` 0263-4-45-61/:        

Շախմատի ավանդական մրցաշար Կոթիում

Շախմատի ավանդական մրցաշար Կոթիում 25.09.2017

  Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 24-ին անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Սահմանապահ Կոթի,, հիմնադրամի շախմատի մրցաշար, որին մասնակցեցին մարզի ուժեղագույն թիմերը: Հրավիրված էր նաև Ալավերդու թիմը: Մրցակից 9 թիմերի միջև, յուրաքանչյուր թիմում չորս շախմատիստ, ծավալվել էր լարված ու անզիջում պայքար: Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիմը՝ արժանանալով փոխանցիկ գավաթին: Թիմի կազմում խաղում էին Կոմիտաս Սիմոնյանը, Էմիլ Մատինյանը, Արթուր Դավթյանը և...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.09.2017

  Սեպտեմբեր ամսվա 2-րդ կեսից Դիլիջանի ,,Տավուշ,, բժշկական կենտրոնում խորհրդատվություններ և վիրահատություններ է անցկացնում վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Պետրոս Պավելի Անանիկյանը: Կատարվում են բազմապրոֆիլ վիրահատություններ, այդ թվում՝ -երակների վարիկոզ հիվանդությունների վիրահատական բուժում, -վահանագեղձի վիրահատական բուժում:    ,,Տավուշ,, բժշկական կենտրոնի հիվանդանոցը միակն է Տավուշի մարզում, որտեղ կատարվում են վերոհիշյալ վիրահատությունները:...

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ 22.09.2017

 Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) ՄԱԶԾ-ԳԷՀ-ի աջակցությամբ իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարումը հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» (ՀԱԿԿ) ծրագրի հետ համատեղ նախատեսում է իրականացնել խորհրդատվական հանդիպումներ Տավուշի մարզի ՀԿ-ների և համայնքային մակարդակում շահագրգիռ կողմերի հետ` կապված «Տավուշի մարզում հողերի և անտառների կայուն կառավարման ոլորտում» նախագծերի ներկայացման և իրականացման հետ: Ծրագրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 16:54:45