Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը

08.08.2018

 2018 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը, որի իրազեկման նպատակով այսօր տեղի ունեցավ քննարկում Տավուշի մարզպետարանում: Մասնակցում էին ,,Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի,, Տավուշի մարզային գրասենյակի ղեկավար Զարմայր Մարդանյանն ու տարածքային խորհրդատուները, ֆերմերներ ու համայնքների ղեկավարներ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի ներածական խոսքից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ՝ բուսաբուծության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ու հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ Դավիթ Մեջլումյանը մանրամասն ներկայացրին ծրագրի էությունը՝ նշելով նրա  առավելությունները. ինտենսիվ այգին ավանդական այգուց տարբերվում է կիրառվող նոր տեխնոլոգիաներով, միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումով: Ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգին պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան համակարգերով: Կաթիլային ոռոգման համակարգի առավելությունը կայանում է նրանում, որ այն կիրառելու դեպքում ոչ միայն ջրի պաշարների զգալի խնայողություն կունենան, այլև զգալիորեն կբարձրանա բերքատվության ցուցանիշը: Իսկ կարկտապաշտպան ցանցերը կպաշտպանեն այգիները կարկտահարությունից,  ծաղկման շրջանում՝ քամիներից, թռչուններից ու այլ վնասատուներից:
 Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար տրամադրվող վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, ինչպես նաև ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկը:
 Հանդիպման ավարտին գյուղնախարարության ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59