Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին կրթական բաղադրիչով ՀՕՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները

09.08.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ ներկայացուցիչների հետ քննարկեցին կրթության ոլորտում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները: Կազմակերպությունն իր կրթական բաղադրիչի շրջանակներում արդեն հինգ տարի է բարեգործական ծրագրեր է իրականացնում Բերդի տարածաշրջանի կրթական հաստատություններում: Հանդիպման ընթացքում ՀՕՖ-ի զարգացման ծրագրերի տնօրեն Արտո Որբերյանը, հայաստանյան մասնաճյուղի շինարար Հարություն Հովսեփյանը և հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն, կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդվարդ Կարապետյանը ներկայացրին կրթական ծրագրերով իրականացված աշխատանքները: Նշվեց, որ սահմանամերձ գյուղերի դպրոցներում աշխատանքներն սկսել են սանհանգույցների հիմնանորոգումից, վերանորոգվել են մի շարք դպրոցների ճաշարաններ ու մարզադահլիճներ, վերանորոգվել ու կահավորվել են տեխնոլոգիայի սենյակներ, ՀՕՖ-ի միջոցներով դպրոցներում բացվել են արտադասարանական ու արտադպրոցական խմբակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք ապահովելով գույքով ու նյութերով, արդեն 3-րդ տարին է կազմակերպվում են տարբեր թեմաներով շարադրությունների մրցույթներ, հաղթողները խրախուսվում են: Ծրագրերը բազմաթիվ են ու բազմաբովանդակ: Ինչպես նշեց ՀՕՖ-ի կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդվարդ Կարապետյանը, իրականացվող բոլոր ծրագրերի հիմքում երեխաների ու երիտասարդության կրթության համար հարմարավետ պայմանների ստեղծումն ու նրանց կրթական կարիքները հոգալն է: Տեղեկացվեց նաև, որ տարածաշրջանի վեց դպրոցում ավարտին են մոտենում քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների վերանորոգման աշխատանքները, և սեպտեմբերի 1-ին տեղի կունենա դրանց բացումը: Էդվարդ Կարապետյանը կարևոր համարեց նոր ուսումնական տարվա առաջնահերթությունների ճշտումը, որպեսզի դրանք ընդգրկվեն առաջիկա ծրագրերում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպմանը ներկայացնել առաջնահերթությունները և քննարկել դրանք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26