Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային» ցուցահանդեսի բացումը Դիլիջանում 06.03.2018
«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» ցուցահանդեսի կազմակերպումը հանրապետության մարզերում միտված է Հայ-լեհական բարեկամական կապերի զարգացմանը, որն իրականացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Մարտի 5-ին ցուցահանդեսի հերթական հանգրվանը Դիլիջանն էր: Այն բացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ...

Լավագույնները դուրս եկան կիսաեզրափակիչ 05.03.2018
Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մարտի 3-4-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների մարզային անհատական առաջնությունը: Ըստ տարիքային խմբերի մրցաշարին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների՝ տարածաշրջանային փուլում հաղթած 10-16 տարեկան ավելի քան 60 տղաներ ու աղջիկներ: Շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ, առաջնության գլխավոր մրցավար Էմիլ Մատինյանի խոսքերով մրցումներն անցան կազմակերպված ու բարձր մակարդակով: Իսկ տարբեր...

Ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները 01.03.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ,,Ընտանիք և համայնք,, և ,,Խնամատար ծնողների ասոցիացիա,, ՀԿ-ների նախագահ Քնարիկ Գառանֆիլյանը ներկայացրել է...

Աշխատանքային խորհրդակցությունում 27.02.2018
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները, մարզի տնտեսության առանձին ոլորտները համակարգող մասնագետները: Քննարկվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 24-ին Տավուշի մարզում անցկացրած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականներն ու առաջարկները: Մարզպետ Հովիկ Աբովյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել և...

Քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանն առնչվող հարցեր 27.02.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի սպորտի ոլորտի պատասխանատու՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը մարզպետարանի ուսումնական կենտրոնում խորհդակցություն անցկացրեց Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրա դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանն ամփոփվեցին 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև...
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն:...


