Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մարզկենտրոն Իջևանում

01.06.2018

  Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն որպես երեխաների պաշտպանության միջազգային օր է հայտարարվել 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցած Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսում, իսկ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
 Ամեն տարի հունիսի 1-ին տոնական բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում: Այսօր մարզկենտրոն Իջևանում օրվա գլխավոր միջոցառումը կազմակերպվել էր Շատրվանների հրապարակին հարող փողոցում: ,,Հեքիաթին հյուր,, խորագիրը կրող միջոցառումների շարքն սկսվեց արդեն ավանդական դարձած կավճանկարների մրցույթով, որի հաղթողներին հանձնվեցին հուշանվերներ: Այնուհետև երեխաների օրը ուրախությամբ լցրին տոնական զվարճալի համարներն ու տարաբնույթ ուրախ միջոցառումները: Հատուկ օրվա համար պատրաստված բեմահարթակից ելույթ ունեցան մարզի մշակութային համույթներ, անհատ կատարողներ, ինչպես նաև Երևանից ժամանած սիրված հեքիաթների հերոսների կերպարները մարմնավորող դերասանները՝ ներկայացված <<ALEX>> միջոցառումների կազմակերպության կողմից: Տոնակատարությանը մասնակցող փոքրիկներին սպասում էր նաև հաճելի անակնկալ՝ անվճար պաղպաղակների ու փուչիկների տեսքով:
 Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էր ՀՀ Տավուշի մարզպետարանը՝ համագործակցությամբ Իջևանի քաղաքապետարանի, Իջևանի <<ՍՕՍ>> մանկական գյուղի, <<Վորլդ Վիժն>> միջազգային հասարակական բարեգործական և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունների, Իջևանի երաժշտական և արվեստի դպրոցների, հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, պարարվեստի համույթների, անհատ կատարողների:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57