Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը

01.06.2018

Այսօրվա, 2018 թվականի հունիսի 1 –ի ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ Տավուշի մարզպետ նշանակված Վահե Ղալումյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Աշխատակազմի հետ ծանոթանալուց հետո, մարզպետը նշեց այն հիմնական սկզբունքները, որոնցով պիտի առաջնորդվեն առաջիկա գործունեության ընթացքում: Ներկայացրեց նաև ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների վրա դրված խնդիրները՝ շեշտը դնելով մարզում ներդրումային և բիզնես- ծրագրերի ներգրավման հարցերի  վրա: Մարզպետը նաև կարևորեց աշխատանքային կարգուկանոնի, ամբողջությամբ թափանցիկ աշխատելու հարցերը, նշեց, որ պատրաստ է քննարկել գործունեության արդյունավետությանն ուղղված՝ աշխատակիցների կողմից արվող ցանկացած առաջարկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57