Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 28.01.2018
Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ին ամբողջ հայ ժողովուրդն արդեն ավանդաբար նշում է Հայոց բանակի օրը, քանի որ հենց 1992 թվականի հունվարի 28-ին, <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշմամբ, ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծման մասին: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան...

Տավուշի մարզկենտրոնում նշվեց Հայոց բանակի 26-րդ տարեդարձը 28.01.2018
Հունվարի 28-ին Տավուշի մարզի մի շարք համայնքներում հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի օրը: Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզկենտրոն Իջևանում: Օրն, ինչպես միշտ, սկսվեց հիշատակի արարողություններով, և հարգանքի տուրք մատուցվեց նորօրյա գոյապայքարի զոհերի հիշատակին: Առավոտյան, մարզպետարանի հարակից տարածքից, Անկախության փողոցով, միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով ուղևորվեցին դեպի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին...

Հերթական քննարկումը դպրոցների ներառման ոլորտում 26.01.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական քննարկումը նվիրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատման և նրանց ուսումը կազմակերպելու նպատակով սահմանված ֆինանսավորման հետ կապված խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ընտանիքի, կանանց և երեխաների...

Քննարկվեցին մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների հետ կապված հարցեր 25.01.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարդու պապիլոմավիրուսային վարակի /ՄՊՎ/ դեմ պատվաստումների հետ կապված հարցեր: Մասնակցում էին մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների պատասխանատուներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետի տեղակալը կարևորեց պատվաստումների արդյունավետ իրականացումը ազգաբնակչության առողջության առաջնային պահպանման տեսանկյունից, ասաց, որ գործընթացի...

Ավարտվել է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մասնակիցների հայտագրումը 22.01.2018
Տավուշի մարզում ավարտվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի մասնակիցների հայտագրումը: Մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և ինֆորմատիկա առարկաներից անցկացվող օլիմպիադաներին մասնակցելու համար հայտագրվել է մարզի հանրակրթական դպրոցների 2617 աշակերտ: Նշված առարկաների օլիմպիադաները անց են կացվում այլ ընթացակարգով: Առաջադրանքները տեղադրվելու են olymp.am կայքում: Լրացված ձևաթղթերը ներկայացվելու են Տավուշի...

Ամփոփվեցին ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017թ. գործունեության արդյունքները 18.01.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ամփոփվեցին ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2017թ. գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արտուշ Խաչիկյանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ու ոլորտի պատասխանատուներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:...


