Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր

07.06.2018

 Հունիսի 6-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանը Ենոքավանի զարգացման հիմնադրամի, ,,Ապագա ռեզորթ,, ՍՊԸ-ի, Լաստիվերի հանգստի գոտու պատասխանատուների հետ քննարկել է Ենոքավանի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման վիճակը, կատարված աշխատանքները, խնդիրներն ու անելիքները: Քննարկմանը մասնակցել է նաև տուրիզմի տարածքային զարգացման փորձագետ Պյոտր Նեմոյը: Զարգացման հիմնադրամի պատասխանատու Տիգրան Չիբուխչյանը մանրամասն մարզպետին է ներկայացրել Ենոքավանում ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ապագա ծրագրերը: Մարզպետը նշել է, որ զբոսաշրջությունը մարզի զարգացման հիմնական գերակայություններից է և իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել նրա զարգացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հունիսի 30-ին Ենոքավանում անցկացվելիք ,,Հայբուս,, ամենամյա փառատոնի կազմակերպմանը, որը զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է և անց է կացվում 2015 թվականից: Քննարկումն այնուհետև շարունակվել է մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:30:27