Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին

07.06.2018

 Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության և միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին: Սևքարի մարզադպրոցի ծանրամարտի և ուժային եռամարտի մարզիչն ու գործող մարզիկը ներկայացրեց մարզաձևերից ունեցած ձեռքբերումներն ու ծրագրերը:
  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտը շուրջ տասը տարի է զբաղվում է ծանրամարտով, իսկ որպես մարզիչ է աշխատում 2010 թվականից: Տավուշցի մարզիկը հաջողությամբ մասնակցել է ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի տարբեր առաջնությունների, դարձել չեմպիոն, փոխչեմպիոն: Նրա սաները նույնպես նշանակալից ձեռքբերումներ են ունեցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, լրացրել միջազգային կարգի և ՀՀ սպորտի վարպետի նորմերը: Որպես տարվա լավագույն մարզիչ 2014 թվականին Նվեր Ղարիբյանը ուժային եռամարտի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է պատվոգրով: Իսկ 2016 թվականին սպորտի բնագավառում ունեցած նշանակալից ձեռքբերման համար պատվոգիր է ստացել Ազգային ժողովի կողմից: Այսօր 8-22 տարեկան 40 սան ունի մարզիչը, որոնց հետ մեծ ջանասիրությամբ աշխատում և մեծ հույսեր է կապում: Առջևում նոյեմբերին Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին նախապատրաստվում են մեծ պատասխանատվությամբ:
 Մարզպետ Վահե Ղալումյանը շնորհավորեց Նվեր Ղարիբյանին ձեռքբերումների համար և խոստացավ, որ հնարավորինս կաջակցի և մարզիկներին, և մարզչին՝ զարգացնելու մարզաձևը: Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նվեր Ղարիբյանը նշեց, որ ոգևորված է հանդիպումից թե որպես մարզիկ և թե որպես մարզիչ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:01