Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է տնտեսվարողներին

07.06.2018

 

 Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Իջևան քաղաքում ժամանակին հզոր արտադրություններ ծավալած մեխանիկական և գորգագործական գործարանների բաժնետերեր Վրեժ Ներսիսյանին և Արթուր Խուդավերդյանին:  Մարզպետ Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականներից է մարզում հնարավորինս օգտագործել առկա տնտեսական, տարածքային հզորությունները՝ համագործակցելով սեփականատերերի  և ներդրողների հետ: Հանդիպմանը ներկա՝ Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանն առաջարկեց տնտեսվարողներին ներկա գտնվել հունիսի 11-12-ին Դիլիջանում կազմակերպվող ֆորումին, որին մասնակցելու են ներդրումներ իրականացնող բիզնես- կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ:  Տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին լինել ֆորումում: Այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տնտեսվարողներն իրենց արտադրական հնարավորությունների վերաբերյալ կպատրաստեն ամբողջական տեղեկատվության և  առաջարկների փաթեթ՝ հնարավոր ներդրողների հետ համագործակցության նպատակով:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26